Thursday, 02 07 2026
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Առանց դեմոկրատիայի նավթ չունեցող երկրները չեն կարող դառնալ հարուստ

Աշխարհում կա 35 պետություն, որտեղ մեկ շնչին ընկնող տարեկան եկամուտը՝ Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) գերազանցում է 30 հազար դոլարը: Համադրելով այդ երկրների ցանկը «The Economist Intelligence Unit»-ի հրապարակած դեմոկրատիայի 2014-ի ինդեքսների հետ՝ կարելի է նկատել, որ 35-ից 27-ը դեմոկրատական պետություններ են, 8-ը՝ ավտորիտար։

$30 հազարից բարձր 1 շնչի հաշվով ՀՆԱ ունեցող երկրներն՝ ըստ քաղաքական ռեժիմի

Untitled-2

Ավտորիտար, բայց՝ հարուստ 8 երկրների տնտեսություններն էլ, պարզվում է, ավելի քան 80%-ով կախված են նավթի ու գազի արտահանումից։ Մինչդեռ հարուստ ու միաժամանակ դեմոկրատական 27 երկրներից միայն Նորվեգիան է, որ գազ է արտահանում, բայց դա կազմում է այդ երկրի ՀՆԱ-ի միայն 20%-ը։

«Սկզբում տնտեսական աճ, հետո՝ դեմոկրատիա»

Թեև այսօր ամենահարուստ պետությունների 3/4-ը դեմոկրատական է, սակայն մասնագետները մինչ այժմ վիճում են՝ դեմոկրատիայի շնորհի՞վ է, որ այդ երկրները հարստացել են (չունենալով նավթագազային ռեսուրսներ), թե՞ սկզբում նրանք բարձր տնտեսական աճ են ապահովել ավտորիտար ռեժիմների պայմաններում, որից (եկամտի մի որոշակի աստիճանից) հետո նոր միայն՝  դարձել դեմոկրատական։

Անցած դարի կեսերին գիտնականների ու քաղաքականություն մշակողների շրջանում գերակշռող էր այն մոտեցումը, ըստ որի դեմոկրատիան կարող է առաջանալ այն  երկրներում, որոնք հասել են սոցիալ-տնտեսական զարգացման բարձր աստիճանի (Լիպսետ 1959, Ալմոնդ և Վերբա 1963, Մուր 1966)։ Իսկ մինչ այդ մակարդակին հասնելը՝ թույլ զարգացած երկրներում ավելի բարձր տնտեսական աճ կարող են ապահովել ավտորիտար ռեժիմնները, քան թե դեմոկրատականները։ Վերջին պնդման տեսական հիմքն այն է, որ դեմոկրատիայի դեպքում որոշումների կայացումը ավելի ժամանակատար է և խառնաշփոթ ընթացակարգերի տեղ է թողնում։ Այս հիպոթեզը հաստատում է Ասիական Վագրերի (Հարավային Կորեա, Հոնկոնգ, Սինգապուր) փորձը, երբ ավտորիտար ռեժիմներն ապահովեցին գերարագ տնտեսական աճ 1960-1990 թվականներին (այժմ 3 երկրներն էլ դեմոկրատական են)։ Չինաստանն ու Վիետնամը ևս երբեմն օգտագործվում են որպես ոչ դեմոկրատական, բայց՝ բարձր աճ ապահովող երկրների օրինակներ, սակայն ո′չ Չինաստանում և ո′չ Վիետնամում մարդկանց կենսամակարդակը բարձր չէ (Չինատանում միջին կենսամակարդակը Հայաստանի չափ է):

Ցածր եկամուտներով երկրների դեմոկրատացումը

1980-ականներից, սակայն, դեմոկրատական գործընթացներ սկսվեցին նաև ցածր եկամուտներով երկրներում, իսկ ավտորիտար որոշ ռեժիմներ կարողացան պահպանվել անգամ տնտեսական զարգացման բարձր մակարդակի հասած պետություններում։ Արդյունքում «սկզբում տնտեսական աճ, հետո՝ դեմոկրատիա» մոտեցման կողմնակիցները վերանայեցին իրենց հայացքները։ Այժմ նրանք ընդունում են, որ տնտեսական զարգացումը դեմոկրատացման համար նախապայման չէ, իսկ բարձր եկամուտների հասնելը պարտադիր չէ, որ հանգեցնի դեմոկրատիայի։ Սակայն, այնուամենայնիվ, այս մոտեցման կողմնակիցները համոզված են, որ եթե նոր դեմոկրատացող աղքատ երկիրը ձախողվում է բարձր տնտեսական աճ ապահովելու գործում, ամենայն հավանականությամբ չի դառնում «կայուն դեմոկրատական» (consolidated democracy): Միայն Հնդկաստանն է կարողացել պահպանել դեմոկրատիան՝ առանց բարեկեցության էական բարձրացման։ Միաժամանակ՝ մի քանի երկրներ ընդունել են դեմոկրատական կարգեր, բայց չկարողանալով ապահովել ավելի բարձր տնտեսական աճ՝ վերադարձել են ավտորիտարիզմին (Բանգլադեշ, Պակիստան)։ Նրանք, որոնք, լինելով աղքատ, դեմոկրատացումից հետո ապահովել են բարձր տնտեսական աճ, կարողացել են պահպանել դեմոկրատիան (Գանա) կամ գոնե հիբրիդային մի ինչ-որ տարբերակ (Մալի)։ Ինչքան անհաջող լինեն նոր դեմոկրատացած աղքատ երկրները տնտեսական աճ ապահովելու գործում, այնքան մեծ է հավանականությունը, որ նրանք կվերադառնան ավտորիտարիզմին։

«Սկզբում դեմոկրատիա՝ հետո տնտեսական աճ»  

Վերջին տասնամյակում դոնոր կազմակերպությունների մասնագետների ու Արևմտյան երկրների գիտնականների շրջանում ավելի ու ավելի է տարածվում այն մոտեցումը, ըստ որի դեմոկրատիայի հաստատումով պետությունների տնտեսական զարգացումը մեծ մասամբ արագանում է։ Այս մոտեցման տեսական հիմքն այն է, որ դեմոկրատիան ապահովում է պատասխանատվության և հակակշիռների ու զսպումների մեխանիզմներ, որի շնորհիվ իշխանության չարաշահումները սահմանափակվում են, իսկ ազատ ընտրությունների շնորհիվ ապահովվում են կանխատեսելի կանոններ, ինչպես նաև պատիժների և պարգևատրումների թափանցիկ, պարբերական ու հուսալի համակարգ։ Պատահական չէ, որ դեմոկրատական երկրներում սով երբեք չի լինում իսկ տնտեսական ճգնաժամերը համեմատաբար ավելի հեշտ են հաղթահարվում (ի տարբերություն ավտորիտար երկրների, որտեղ ռեժիմն ինքը երբեմն տնտեսական ճգնաժամերը խորացնող պատճառ է դառնում)։ «Սկզբում դեմոկրատիա, հետո՝ զարգացում» մոտեցումը հաստատող օրինակները շատ են՝ Չեխիա, Սլովակիա, Լեհաստան, Սլովենիա, ինչպես նաև Մերձբալթյան երկրները… Փոխարենը Բալկանյան երկրները ժողովրդավարեցման հարցում հետ ընկան, ինչի արդյունքում տնտեսապես էլ են վատ վիճակում:

 

Հրայր Մանուկյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում