Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Շիրակի մարզի 4 գյուղական համայնքներ տուգանվել են կես միլիոն դրամով

«Շիրակի մարզի Առափի, Պեմզաշեն, Թորոս գյուղ և Արևշատ համայնքները տուգանվել են ընդհանուր առմամբ կես միլիոն դրամով, առաջին երկու համայնքը՝ 150 հազարական դրամով, վերջին երկուսը` 100 հազարական դրամով,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետարանի Հողօգտագործման և հողաշինության բաժնի պետ Զորիկ Խաչատրյանը` հավելելով, որ տուգանողը եղել է ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի գեոդեզիայի և հողերի վերահսկողության պետական տեսչությունը:

«Շիրակի մարզի 22 համայնքներում իրականացվել են պլանային ստուգումներ, որոնցից 9-ում հայտնաբերվել են խախտումներ, իսկ նշածս չորսում էլ արդեն տուգանքներ են նշանակվել: Հիմնական պատճառը հողերի ոչ նպատակային օգտագործման հետ է կապված»,- նշում է Զ.Խաչատրյանը:

Պեմզաշեն համայնքը, օրինակ, տուգանվել է, քարհատների մեղքով: Բանն այն է, որ 2012 թ. ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը նոր լեռնահատկացման ակտ է տրամադրել: Նոր լեռնազանգվածը շահագործվել է, սակայն տարածքի սահմանը խախտվել է, և հանքի շխատողները մտել են նաև գյուղատնտեսական նշանակության հողատարածք:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Պեմզաշենի գյուղապետ Անան Ոսկանյանը նշեց, որ եղածը մեծ բան էլ չէր, բայց դե, տուգանքը դրվել է, ինքն էլ արդեն մուծել է այն: «Ես կանչեցի հանքատերերին ու ներկայացրի խնդիրը, և արդեն կարող եմ ասել, որ հանքատերերը վնասը վերականգնել են»,- մանրամասնեց Պեմզաշենի համայնքապետը:

Առափի համայնքում արձանագրվել է երկու խախտում: Ինչպես նշում է մարզային պատասխանատուն, մի դեպքում գյուղատնտեսական նշանակության հողատարածքի վրա կառուցվել ու շահագործվել է ավազահանքի լվացման արտադրամաս, երկրորդ դեպքում էներգետիկ և տրանսպորտային նշանակաության հողատարածքը օգտագործվել է որպես բնակելի տան համար նախատեսված հողատարածք: «Վերջին դեպքում տարածքում գործել է նախկինում տրանսպորտային ընկերություն, որը ժամանակի ընթացքում լուծարվել է: Քաղաքացին սեփականության իրավունք է ձեռք բերել այդ տարածքի շինություններից մեկի նկատմամբ ու, առանց հողի նպատակայնությունը փոխելու, այն վերակառուցել ու դարձրել է սեփական տուն»,- նշեց Զորիկ Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

«Տուգանքն արդեն մուծվել է: Դե, գիտեք, ժամանակի հարց էր, պիտի դիմինք կառավարություն՝ հողերի նպատակային նշանակությունը փոխելու համար, դե, չհասցրինք: Հիմա արդեն գործընթացը սկսել ենք»,- նշում է Առափիի գյուղապետ Ալբերտ Այվազյանը՝ հավելելով, որ ինքը չի կարող կառուցապատողին բան ասել, որովհետու կա հակադարձումը` չթողնեիք, չկառուցեի:

Տուգանված Արևշատ համայնքում էլ գյուղացիները հողը նպատակային օգտագործել են, սակայն իրավական գրանցում ու նոտարական վավերացում չեն իրականացրել: Գյուղապետ Սայադ Խաչատրյանը նշում է, որ ինքը որպես գյուապետ իր գործունեությունը սկսել է 2005 թ., իսկ խախտումները վերաբերում են 2002 թ., այսինքն՝ 13 տարվա վաղեմության են, իրենից առաջ կատարված: «Գրել եմ, բայց դե, իրավահաջորդ եմ, եղել է, պետք է մուծեմ ու սխալներն էլ ուղղեմ, որ հաջորդ ստուգումների ժամանակ սխալ չհայտնաբերվի»,- նշում է Արևշատի գյուղապետը:

Ի դեպ, նշենք, որ հիշյալ տուգանքները մուծում են գյուղապետերը՝ իրենց գրպանից, և ոչ թե գյուղը կամ համայնքային բյուջեն: Ինչպես նկատեց Զորիկ Խաչատրյանը, օրենքը սա դիտարկում է որպես համայնքապետի թերացում և պատասխանատվությունը անձամբ համայնքապետինն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում