Ավստրիան մտադիր է պատ կառուցել Սլովենիայի հետ սահմանի երկայնքով՝ թուլացնելու ներգաղթյալների հոսքը։ Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը՝ հղում անելով Ավստրիայի ներքին գործերի նախարար Յոհաննա Միքլ-Լյայթների հայտարարությանը։
Նա նշել է, որ դա արվում է կարգուկանոնի հաստատման համար, խոսքը սահմանի փակման մասին չէ։
Ներքին գործերի նախարարը չի հստակեցրել, թե երբ կարող է սկսվել պատի կառուցումը։
Եվրոպական սահմանային Frontex գործակալության վերջին տվյալներով՝ առաջին 9 ամիսներին ԵՄ է ժամանել ավելի քան 710 հազար ներգաղթյալ։









































