Սփյուռքի հայությունը չի՛ հանդուրժի իշխանությունների կողմից բիրտ ուժի կիրառումը իր ժողովրդի նկատմամբ: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Հայկական Վերածնունդ» համասփյուռքյան քաղաքացիական կազմակերպությունը:
Հայտարարությունում նաև ասվում է.
««Հայկական Վերածնունդ» համասփյուռքյան քաղաքացիական կազմակերպությունն ուշադրությամբ հետևում է վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին՝ ՀՀ իշխող ռեժիմի կողմից առաջադրված սահմանադրական փոփոխությունների առնչությամբ:
«Հայկական Վերածնունդ» քաղաքացիական կազմակերպությունը օրինական է համարում սահմանադրական փոփոխությունների դեմ ժողովրդի անհնազանդության խաղաղ պայքարը, որը անմիջական ժողովրդաիշխանության պայքարի ձև է և նախատեսված է միջազգային իրավունքով և բխում է Հայաստանի գործող Սահմանադրությունից:
Մենք սատարում ենք հայ ժողովուրդի դիմադրության առաջնորդ «Նոր Հայաստան» ճակատի շարժմանը:
Կ՛ոչ ենք անում սփյուռքահայությանը՝ անտարբեր չլինել Հայաստանում տեղի ունեցող անցուդարձերին և սատարել հայ ժողովուրդի «Ինքնիշխան, Ազատ, Արդար, և Հայաստանակենտրոն» իշխանության կերտման վեհ նպատակի իրականացման պայքարին:
Հաշվի առնելով ռեժիմի օրինազանց կամայականությունները (2015 Ապրիլի 7-ին Հիմնադիր Խորհրդարանի առաջնորդների ապորինի ձերբակալումը), «Այո»-ի հետադիմական ճամբարին հորդորում ենք զերծ մնալ խաղաղ անհնազանդություն կատարող ժողովուրդի դեմ բիրտ ուժի կիրառումն արդարացնող քարոզչությունից:
ՀՀ իշխանություններին դարձյալ հիշեցնում ենք, որ Սփյուռքի հայությունը չի հանդուրժելու իշխանությունների կողմից բիրտ ուժի կիրառումը:
«Հայկական վերածնունդ» շարժում
Ստորագրությամբ`
ՀՎ-Լոս Անջելեսի մասնաճյուղ ՀՎ-Շվեդիայի մասնաճյուղ
ՀՎ-Բելգիայի մասնաճյուղ ՀՎ-Ռուսաստանի մասնաճյուղ
ՀՎ-Գերմանիայի մասնաճյուղ ՀՎ-Ֆրանսիայի մասնաճյուղ
ՀՎ-Իսպանիայի մասնաճյուղ ՀՎ-Չեխիայի մասնաճյուղ
ՀՎ-Լիբանանի մասնաճյուղ ՀՎ-Իտալիայի մասնաճյուղ
ՀՎ-Կանադայի մասնաճյուղ ՀՎ-Նյու Յորքի մասնաճյուղ










































