Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը կարծում է, որ դեռևս վաղ է խոսել Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթ մտցնելու մասին։ Այս մասին նա հայտնել է Kommersant-ին տված հարցազրույցում։
«Ժամանակին ԵՄ-ն շուտ չհասավ միասնական արժույթի ստեղծման: Մենք պետք Է հաշվի առնենք դասերը՝ թե՛ Եվրամիության, թե՛ ԽՍՀՄ-ի: Ներկա փուլում իմաստ չունի խոսել միասնական արժույթի մասին, նախ պետք է հաջողությունների հասնել միասնական տնտեսական տարածքի ստեղծման գործում»,- ասել է նա։
Նախարարը նշել է, որ եվրասիական ինտեգրման գործընթացն ավելի դանդաղ է ընթանում, քան իրենք կցանկանային։











































