Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանը պետք է բարիդրացիական հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին։ Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցել, սակայն դա չպետք է լինի տարածքներ զիջելու հաշվին։
«Ռուսաստանը մեր հարևանն է։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանի հետ հարաբերություններ հաստատենք։ Մենք պետք է վերականգնենք մեր տարածքային ամբողջականությունն ու բոլոր հարևանների հետ ունենանք բարիդրացիական հարաբերություններ։ Թող ոչ ոք չկասկածի, որ մենք պետք է վարվենք այլ կերպ։ «Ազգային շարժման» բարձրացրած հիստերիան և նրա քայլերը ճիշտ ռազմավարություն չեն երկրի համար»,- ասել է Իվանիշվիլին։









































