Saturday, 06 06 2026
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին

Գագիկ Խաչատրյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Բագրատաշենի մաքսակետում

Հայաստանի հյուսիսի մաքսային դարպասների արդիականացման ծրագրի մեկնարկը տրվել է Գուգարքի տարածաշրջանային մաքսատան կազմում գործող Բագրատաշենի մաքսակետից՝ 2013-ին: Ծրագիրն այժմ մոտենում է ավարտին, և, հաշվի առնելով շինարարական աշխատանքների պատասխանատու փուլը, «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի ղեկավար խորհրդի նախագահ, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը շինհրապարակ է այցելել՝ անձամբ ծանոթանալու շինարարության ընթացքին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, շրջայցի ընթացքում Գագիկ Խաչատրյանը ծանոթացել է նախագծային բոլոր մանրամասներին, ըստ գործառույթների՝ հստակեցրել ապագա անցակետի արդյունավետ գործարկման հնարավորությունը:

Նախարարը գնահատում է՝ կապիտալ շինարարությունն ավարտված է, սակայն անելիքներ դեռ կան` ներքին ու արտաքին հարդարման և այլ ուղղություններով: Շրջայցի ընթացքում ավարտական փուլին առնչվող ի հայտ եկած բոլոր խնդիրների և թերությունների հետ կապված Գագիկ Խաչատրյանը խորհրդակցություն է անցկացրել Բագրատաշենի մաքսակետում՝ պետական գերատեսչությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչների և շինարարաների մասնակցությամբ:

Նախարարն ընդգծել է շինարարական աշխատանքները միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող որակով ավարտին հասցնելու անհրաժեշտությունը` լիարժեք ապահովելու համար «մեկ պատուհան-մեկ կանգառ» սկզբունքի արդյունավետ կիրառումը սահմանահատման ժամանակ՝ բացառելով ընթացակարգերի կրկնությունը:

Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետ Սամվել Սաֆարյանի տեղեկացմամբ` նախարարը մաքսատան ղեկավարությանը հանձնարարել է համատեղ քննարկում կազմակերպել անցակետում ծառայություն իրականացնող բոլոր ստորաբաժանումների հետ` ի մի բերել շինարարական թերացումներն ու քայլեր ձեռնարկել խնդիրների շտկման ուղղությամբ:

«Նոր անցակետի առանձնահատկությունն այն է, որ սահմանային ծառայություն իրականացնող բոլոր կառույցները կգործեն մեկ հարկի տակ. 10 հա տարածքում կանգուն են մանրակրկիտ զննման, «Ռապիսկան» սարքի, ֆիտոսանիտարական և վարչական մասնաշենքերը, կինոլոգիական կենտրոնը, մուտքի և ելքի համար նախատեսված 4-ական ուղին և այլն: Բոլորը միտված նախևառաջ՝ քաղաքացու հարմարավետությանը»,- ընդգծել է Սամվել Սաֆարյանը: Նախարարի մեկ այլ հանձնարարությամբ նոր մաքսակետի ուղևորային անցուղում ևս կտեղադրվի «Ռապիսկան» սարքավորում, ինչի արդյունքում, ըստ մաքսատան պետի, քաղաքացիները զերծ կմնան կրկնակի զննում անցնելուց: Սահուն սահմանահատում՝ հաշված րոպեների ընթացքում. Բագրատաշենի արդիականացված անցակետը կներկայանա այցելուներին ժամանակակից տեսքով և համահունչ սպասարկմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում