ԵՄ-ն այսօր Կոսովոյի հետ ստորագրել է Ասոցացման ու կայունացման համաձայնագիր՝ Twitter-ում հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը։
Փաստաթղթի տակ Ստրասբուրգում իրենց ստորագրություններն են դրել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին և Կոսովոյի վարչապետ Իսա Մուստաֆան։
Մոգերինին իր հերթին միկրոբլոգների ցանցում նշել է, որ համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ է ԵՄ-ի և Կոսովոյի հարաբերությունների համար։
Համաձայնագիրը, որի ստորագրումը ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկի ուղի է բացում, կողմերը նախաստորագրել էին 2014 թվականին։









































