Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը և վեհաժողովի խմբակցությունները ներկայացնող նրա 14 տեղակալները հայտարարել են Եվրախորհրդարանի 2 պատգամավորների հոկտեմբերի 27-ից սկսած 10 օրով խորհրդարանական գործունեության իրավունքներից զրկելու և 3060 եվրոյով տուգանելու որոշման մասին՝ նրանց կարգավիճակին ոչ հարիր վարքի համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
RIA Novosti-ին վեհաժողովի մամլո ծառայությունում հայտնել են, որ պատժամիջոցների են ենթարկվել Լեհաստանից և Իտալիայից պատգամավորներ Յանուշ Կորվին-Միկկեն և Ջանլուկա Բուոնանոն:
Այս տարվա հուլիսին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում Կորվին-Միկկեն, բողոքելով ԵՄ-ում նույն նմուշի տրանսպորտի տոմս ներդնելու առաջարկի դեմ, ձեռքը բարձրացրել է նացիստական ողջույնի ձևով ու հայտարարել է. «Սա մեկ ռեյխ է, մեկ ժողովուրդ, մեկ տոմս»: Ավելի ուշ՝ սեպտեմբերին, պատգամավորը ներգաղթյալներին անվանել է «մարդկային աղբ»:
Իսկ Բուոնանոն հոկտեմբերին Եվրախորհրդարանի լիագումար նիստին ներկայացել է շապիկով, որի վրա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատկերված է Ադոլֆ Հիտլերի սատանաների հետ: Ապա պատգամավորը նացիստական ողջույնով է դիմավորել դեբատների համար վեհաժողով ժամանած Մերկելին և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին:









































