Friday, 05 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Ապրիլի 9-ի և մարտի 1-ի տարբերությունը և մինչև մայիսի 5-ը

Առաջին մտածումը, որը լուսարձակի տակ պետք է բերել «Ազատություն»-«Բաղրամյան»-Ծիծեռնակաբերդ-հաղթանակ ժողովրդային շարժման ողղության վրա արձանագրված միջադեպերի սահմանափակ մնալու կարևոր երևութին է վերաբերվում։ Այլապես, ժողովրդային ցասման, դեպի նախագահական պալատ բազմամարդ քայլերթի, տրամադրությունների շիկացման ամբոխային երևույթները շատ արագ համոզում էին, որ երկրորդ «մարտի մեկը» պատրաստ ենթահող ուներ Երևանի փողոցներում։

Այս պահին ևս երկկողմանիորէն նկատվեց նման պատահարներ բացառելու պատասխանատու մոտեցումը։ Թեև թե՜ ցուցարարների և թե՜ ոստիկանների շարքերում գտնվեցին տարրեր, որոնք կարմիր գծերը շրջանցելու դրսևորումներ ունեցան։ Այստեղ թե՜ Րաֆֆի Հովհաննիսյանի և թե՜ ոստիկանապետ Գասպարյանի համատեղ ճիգերը դրական հետևանք ունեցան դեպքերի զարգացումը վերահսկողության տակ պահելու առումով։ Հարկ է ընդգծել, որ իրենց տեսակով, հարցերը դիմակայելու կամ միջադեպերի դիմաց հակազդելու իրենց եղանակներով ընդդիմադիր առաջնորդն առաջին նախագահը չէ, ոչ էլ գործող նախագահը՝ Հայաստանի երկրորդ նախագահը:

Հիմա գանք ժողովրդային հիասթափությանը: «Հիմա»-ի տրամաբանությունը ապրիլի 9-ին գերակշիռ էր ժողովրդի մոտ։ Տարբեր հանգամանքներով է բացատրվում ամբոխավարական ալիքի դրսևորումն ու մանաւանդ շրջադարձային անմիջական փոփոխություն բերելու ակնկալիքի տարածումը:

Նախ անշուշտ’ իշխանափոխության տարերային պահանջի առկայությունը, նախագահական ընտրությունների արդյունքների մշուշոտ լինելը, շատերի մոտ այդ ընտրություններին ընդդիմադիր թեկնածուի հաղթած լինելու համոզումը, այլոց մոտ իշխանափոխություն իրականացնելու առիթը բաց չթողելու մոտեցումը. այս բոլորի վրա աւելանում է նաև վճռորոշ հայտարարությունների, ժողովուրդը պայքարունակ պահելու միտումով հարցը տաք կրակի վրա պահելու և դեպի շրջադարձային փուլ առաջնորդելու կոչերը։
Նախագահական առումով նախընտրական և հետընտրական փուլերին ընդդիմությանը չէր հաջողվել համախմբվել առաջիկա անելիքների, ռազմավարական և հայեցակարգային ընդհանուր համաձայնական եզրերի շուրջ։ Փուլ առ փուլ անելիքների քարտեզը հստակ չէր։ Կային հանկարծակի պահանջներ, չխորհրդակցված, չքննարկված և չհամաձայնեցված առաջադրանքներ, որոնք իրականացնելու համար պիտի գործեր ուժերի միջև համակարգված մեքենականությունը։ Մինչև ապրիլի 9-ի սպասված շրջադարձը ևս’ այդ ենթահողի ձևաւորման նպաստող քայլ չառնվեց։

Համակարգային փոփոխությունը, երկարաշունչ պայքարի հետևողականություն ենթադրող առաջադրանք է։ «Հիմա»-ի տրամաբանությունը չպետք է ճնշի կազմակերպվելիք գործողությունների համար ճշտվող մարտավարական սկզբունքների վրա։ Բայց երկարաշունչին առընթեր, ռազմավարական հայեցակարգի մշակումը, իրականացնելի գործողությունների և նրանց ժամանակացույցի ճշտումը պարտադիր են դուրս գալու համար պատահականության և հանկարծակիության գործոնի առաջացրած իրավիճակից։

Ապրիլի 9-ից աւելի կարևոր կարող է նկատվել մայիսի 5-ը՝ Երևանի քաղաքապետական ընտրություննների օրը։ Ճիշտ է, որ ընդդիմությանը այս հանգրվանի համար ևս չհաջողվեց միաւորվել և առաջադրել միասնական թեկնածու։ Այսուհանդերձ, քաղաքական օրակարգերի ճշտումն ու համատեղ խորհրդակցություններից և քննարկումներից բխած համակարգված աշխատանքներն են միայն, որոնք կարող են հաջողվել և հանգել էական փոփոխութիւնների։ Այլապես, անջատ քայլերը, չհամադրված և չհամաձայնեցված որոշումներն ու հայտարարությունները ուժերի մասնատման կարգով կջլատեն շարժումը։

Մինչև մայիսի 5-ը և դրանից հետո անշուշտ’ ընդդիմադիր դաշտում քաղաքական օրակարգի շուրջ համաձայնությունը կարող է որակական փոփոխություն բերել, նոր հուսադրումների առաջնորդել և շարժմանն ապահովել նպատակաուղղված, հետևողական և երկարաշունչ աշխատելաձևի նոր եղանակներ։ Ա՜յս գործընթացն է, որը բացառապէս կարող է ձեռք բերել տեսանելի արդյունքներ։

Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում