Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Ինչո՞ւ է դրամը արժևորվում, երբ պետք է որ արժեզրկվեր

Վերջին շրջանում բոլորը արձանագրում են մի հետաքրքիր իրողություն, այն է՝ դրամի շարունակական արժևորումը դոլարի և հետևապես՝ մյուս բոլոր արժույթների նկատմամբ: Այս երևույթը հետաքրքիր է մի քանի պատճառներով:

Նախ՝ որ ամբողջ աշխարհում տեղի է ունենում ճիշտ հակառակ պրոցեսը, և դոլարը արժևորվում է մյուս բոլոր արժույթների, այդ թվում՝ եվրոյի և բիրտանական ֆունտի նկատմամբ, էլ չենք խոսում զարգացող երկրների արժույթների մասին, որտեղ տեղի է ունենում փոխարժեքի անընդհատ անկում, և այդ երկրների կենտրոնական բանկերը հսկայական ջանքեր և միջոցներ են ծախսում արժույթի շուկայում կայունություն ապահովելու համար:

Մյուս հանգամանքը, որը պետք է բացասական ազդեցություն ունենար դրամի փոխարժեքի վրա՝ Հայաստան արտարժույթի հոսքերի նվազումն է: Իսկ արտարժույթ Հայաստան գալիս է մի քանի ճանապարհով: Առաջինը մասնավոր տրանսֆերտներն են, որոնք այս տարվա առաջին 9 ամիսներին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, պակասել են 430 մլն դոլարով, ինչը չափազանց մեծ թիվ է Հայաստանի փոքր ֆինանսական շուկայի համար: Երկրորդ ճանապարհը ներդրումներն են, որտեղ ևս արձանագրվել է ծավալների էական նվազում: Երրորդը արտահանումն է, որը, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ավելացել է ընդամենը 0,2 տոկոսով կամ մոտ 7 մլն դոլարով: Չնայած Հայաստանից արտահանվող պղնձի և մոլիբդենի միջազգային գները էական անկում են արձանագրել, սակայն ավելացել են արտահանման ծավալները, ինչի արդյունքում գումարային արտահայտությամբ արտահանման ծավալը մնացել է գրեթե նույնը:

Եվ երրորդը պատճառը, որը կարող էր ազդել դրամի փոխարժեքի վրա՝ ներքին դրդապատճառներն են. արդեն տևական ժամանակ դրամի փոխարժեքի նվազեցում են պահանջում Հայաստանի արտադրողները, հատկապես այն արտադրողները, որոնք իրենց ապրանքն արտահանում են ռուսական շուկա: Այդ արտադրողները պնդում են, որ ռուսական ռուբլու արժեզրկման և հայկական դրամի արժևորման արդյունքում իրենց ապրանքը գնային առումով մրցունակ չէ: Ամենաթարմ օրինակը խաղողի արտահանման ծավալների կտրուկ նվազումն է, ինչի արդյունքում Հայաստանում այս մրգի լճացում է տեղի ունեցել, ինչի պատճառով տուժում են ինչպես արտադրողները, այնպես էլ արտահանողները:

Չնայած այս բոլոր պատճառներին, դրամը ոչ միայն չի արժեզրկվում, այլ ընդհակառակը՝ արժևորվում է: Արդյո՞ք դրանում մեղավոր է Կենտրոնական բանկը, որը դրամի արհեստական դեֆիցիտ է ստեղծում, թե՞ կան նաև օբյեկտիվ պատճառներ: Մասնագետները պնդում են, որ դրամի արժևորումը կապ ունի առևտրի և հատկապես ներմուծման ծավալների կտրուկ անկման հետ: Անցյալ տարվա 9 ամիսների համեմատությամբ այս տարվա նույն ժամանակահատվածում ներմուծման ծավալը կրճատվել է ավելի քան 800 մլն դոլարով: Ամենահամեստ հաշվարկներով՝ մինչև տարեվերջ այդ տարբերությունը կանցնի 1 մլրդ-ի սահմանը: Իսկ դա նշանակում է, որ այս տարի երկրից այդ չափով արտարժույթ ավելի քիչ դուրս կգա, քան դուրս է եկել նախորդ տարի:

Լա՞վ է դա, թե՞ վատ: Թվում է, թե ներմուծման ծավալների նվազումը կարելի է միայն ողջունելի համարել, քանի որ տարիներ շարունակ մեզ մոտ խոսվել է արտաքին առևտրի բացասական հաշվեկշռի աննախադեպ մեծ լինելու մասին, որ ներմուծումը երեք և ավելի անգամ գերազանցել է արտահանումը: Բայց Հայաստանում այժմ ներմուծման նվազումը տեղի է ունենում ոչ թե ներմուծվող ապրանքները տեղական արտադրության ապրանքներով փոխարինելու հաշվին, այլ վճարունակ պահանջարկի կտրուկ նվազման պատճառով: Պարզ լեզվով ասած՝ մարդիկ աղքատացել են, նրանց եկամուտները նվազել են, և նրանք այս տարի ավելի քիչ ապրանք են գնում, քան գնում էին նախորդ տարի: Գնում են ավելի քիչ ձեթ, շաքարավազ, ալյուր, առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ, որոնք ներմուծվում են: Իհարկե, ներմուծումը կրճատվել է նաև ոչ առաջին անհրաժեշտության ապրանքների սպառման ծավալների նվազման արդյունքում, բայց դա ևս մխիթարանք չէ: Սպառման նվազումը նշանակում է ոչ միայն բնակչության աղքատացում, այլ նաև բյուջետային մուտքերի նվազում, և դրա հետևանքով պետական ծախսերի կրճատում:

Մասնագետները գտնում են, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը կարող է լինել քաղաքացիների եկամուտների ավելացումը, ինչը կարող է տեղի ունենալ նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների և նպաստների բարձրացման միջոցով: Միայն այդ դեպքում մարդիկ հավելյալ միջոցներ կունենան, որը կուղղեն ավելի շատ ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելուն: Այլապես նվազման շղթան կարող է անվերջ շարունակվել, ինչը կբերի տնտեսական կյանքի պասիվացման և նորանոր հակառակորդների սահմանման արտաքին առևտրի և սպառման ծավալների նվազման ցուցանիշների բնագավառում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում