Saturday, 06 06 2026
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին

Orange Հիմնադրամը սահմանամերձ Պառավաքար համայնքում իրականացրեց «Մեկ գյուղ» զարգացման նախագիծը՝ ներդնելով 52 միլիոն դրամ

Orange Հիմնադրամը հանդիսավորությամբ ազդարարեց 2015թ. մայիսին Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղում մեկնարկած «Մեկ գյուղ» լայնածավալ ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքները: Համայնքի համալիր զարգացմանն ուղղված այս նախագիծը, որի իրականացմանն այս տարի Orange Հիմնադրամը հատկացրել է 52 մլն դրամ, արդեն թվով երկրորդն է. առաջին «Մեկ գյուղ» ծրագիրն իրականացվել է 2014թ.-ին Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում:

Պառավաքարում իրականացված «Մեկ գյուղ» նախագծի շրջանակներում համայնքում ստեղծվել է գյուղատնտեսական կոոպերատիվ: Հաշվի առնելով գյուղի բնակիչների ճնշող մեծամասնության զբաղվածությունը խաղողագործության ոլորտում՝ կոոպերատիվին տրամադրվել է խաղողի այգիները մշակելու համար նախատեսված ժամանակակից տրակտոր, ինչպես նաև ոռոգման, վարման, խաղողի տնկիներն էտելու և մշակելու համար անհրաժեշտ սարքավորումներ: Բացի այդ, ֆինանսական միջոցներ են հատկացվել հավելյալ 25հա հողատարածք ոռոգելու համար, ինչը թույլ է տվել ընդլայնել խաղողի այգիներն ու օգտագործել ջրի սղության հետևանքով նախկինում անմշակ հողատարածքը. առաջին տնկիները կձևավորեն նոր այգիներն արդեն այս տարեվերջին: Նախատեսվում է, որ այս փոփոխություններից հետո խաղողագործների տարեկան եկամուտները կմեծանան մոտ 30%-ով:

«Մեկ գյուղ» նախագծի շրջանակներում վերանորոգվել է գյուղի մանկապարտեզը՝ թույլ տալով կրկնապատկել մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը, բացի այդ, ընդհանուր առմամբ 4տ տարողությամբ ջրային տարաների տեղադրման միջոցով լուծվել է մանկապարտեզի խմելու ջրի խնդիրը: Խմելու ջրի մատակարարումը վերականգնվել է նաև համայնքի դպրոցի սաների համար: 5 կմ երկարությամբ նոր ջրատար խողովակը և գյուղում տեղադրված ջրի կուտակման և վերաբաշխման սարքերը լուծել են նաև խմելու ջրի խնդիրը գյուղի բնակիչների համար:

Ծրագրի շրջանակներում ֆինանսական և մարդկային ռեսուրսներ են ուղղվել Պառավաքարի, ինչպես նաև հարևան Վարագավան և Վերին Ծաղկավան համայնքների` ընդհանուր հաշվով 3200 բնակիչներին սպասարկող բժշկական ամբուլատորիայի վերանորոգման համար: Մասնավորապես կառուցվել է ամբուլատորիայի բնականոն աշխատանքի համար կենսական կարևորություն ունեցող հոսող ջրի համակարգ ու կոյուղի, ամբուլատորիան հագեցվել է անհրաժեշտ սարքավորումներով: Համայնքի երիտասարդ բնակիչների առօրյան ավելի բովանդակալից դարձնելու համար կառուցվել է ֆուտբոլի խաղահրապարակ:

«Orange Հիմնադրամը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել գյուղական համայնքերի, հատկապես սահմանամերձ գյուղերի, առօրյա խնդիրները: Մեծապես տպավորված ենք սահմանից ընդամենը 2 կմ հեռավորության վրա գտնվող այս համայնքի բնակիչների ամենօրյա քաջությամբ, և մեր պարտքն ենք համարում նպաստել նրանց առօրյա կյանքն ավելի բարեկեցիկ և մի փոքր դյուրին դարձնելու գործին»,- ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը:

Նախագծի շրջանակներում նախատեսված բոլոր աշխատանքներն իրականացրել է «Շեն» բարեգործական կազմակերպությունը, համայնքի բնակիչների անմիջական մասնակցությամբ՝ Orange Հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

VAR_6643

VAR_6716

VAR_6747

VAR_6757

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում