Google Street View-ը օգտակար ծառայություն է, որը թույլ է տալիս վիրտուալ և առանց շտապելու զբոսանքներ կատարել հեռավոր երկրների ճանապարհներով: Նրանց համար, ովքեր այդ ճամփորդություններոմ շարժի պակաս ունեն, Teehan+Lax դիզայներական ընկերությունը ստեղծել է Hyperlapse:
Դիզայները միավորել է ճանապարհների լուսանկարները և հավելել տեսախցիկի շարժման ազդեցություն: Teehan+Lax ստեղծել է մի քանի սեփական երթուղի: Օգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական մայրուղիները:
Հարկ է նշել, որ ծառայության հետ աշխատելու համար խորհուրդ է տրվում օգտագործել Chrome դիտարկիչ: Ցանկալի է նաև, որպեսզի համակարգիչը հզոր լինի:











































