Աֆղանստանի Բադախշան գավառում 7.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհ է դարձել առնվազն 350 մարդ: Այս մասին հայտնում է պակիստանյան The Nation թերթը:
Երկրաշարժն առավել մեծ վնաս է հասցրել Պակիստանի՝ Աֆղանստանին սահմանակից Հայբեր-Պահտունհվա նահանգին: Վերջին տվյալներով՝ մահացել է առնվազն 275 մարդ, տուժել է ավելի քան 2000-ը, փլուզվել են հարյուրավոր տներ:
Աֆղանստանում մահացել է առնվազն 70 մարդ, տուժել ավելի քան 200-ը: Նվազագույն վնասը գրանցվել է Հնդկաստանում, որտեղ 4 մարդ է մահացել, ավելի քան 10-ը վիրավորվել:
Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Աֆղանստանում:
Ստորգետնյա ցնցման օջախը գտնվել է 212.5 կմ խորության վրա՝ Ժարմ քաղաքից 45 կմ հարավ-արևմուտք։ Ցնցումները զգացվել են հարևան Պակիստանում, Հնդկաստանում, Ղրղըզստանում, Ադրբեջանում և Ղազախստանում։









































