Tuesday, 07 05 2024
Եթե հանրության կեսից ավելին աջակցի այս շարժմանը, իմ համոզմամբ, արտահերթ ընտրություններն են ճանապարհը
«Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել. «Հրապարակ»
Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում. «Հրապարակ»
Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով. «Հրապարակ»
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու. «Հրապարակ»
Ռուսաստանի միջուկային «ազդակը». Փարիզը եւ Պեկինը ուժի «սուվերեն բեւեռ» կստեղծե՞ն
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին

Սերգո Կարապետյանն անհրաժեշտ է համարում մարզերի անասնաբուժական լաբորատորիաների վերազինումը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալության պատվիրակության (DTRA) հայաստանյան գրասենյակի նոր ղեկավար Մայոր Մեթյու Փոուփի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, գործակալությունը մեր երկրում իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնց նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը երկրի անասնաբուժության և առողջապահության ոլորտները Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական սկզբունքներին համապատասխանեցնելու հարցում, ինչը կնպաստի Հայաստանում հատուկ վտանգավոր պաթոգենների հայտնաբերման, ախտորոշման և արձագանքման համակարգերի հզորացմանը:

Գործակալության աջակցությամբ արդեն ավարտվել է «Խոզերի աֆրիկական ժանտախտի համաճարակաբանական կարգավիճակը և հսկողությունը Հայաստանում` ԱՄ-3» ծրագիրը, և ներկայումս ընթացքի մեջ է «Արևելյան Եվրոպայում խոզերի աֆրիկական ժանտախտի էկոլոգիայի և համաճարակաբանության մասին հանրային իրազեկում, վերահսկման և կանխարգելման նպատակով` ուսուցման տրամադրում, մեթոդների և ռազմավարությունների իրականացում` TAP-A1» ծրագիրը:

Ողջունելով հյուրին` նախարար Սերգո Կարապետյանը բարձր է գնահատել Հայաստանում Գործակալության կողմից իրականացվող ծրագրերը: Այս ենթատեքստում նախարարը, մասնավորապես, ընդգծել է կենտրոնական անասնաբուժական ռեֆերենս լաբորատորիայի կառուցման դերն ու նշանակությունը մեր երկրի համար: Նախարարի խոսքով, միաժամանակ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել մարզերում գործող անասնաբուժական լաբորատորիաների վերազինման համար, քանի որ առանց ժամանակակից սարքավորումների անհնար է իրականացնել ճշգրիտ ախտորոշիչ աշխատանքներ:

Նախարար Սերգո Կարապետյանը հյուրերի ուշադրությունը հրավիրել է նաև երկրում գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման անհրաժեշտությանը, առանց որի անասնաբուժական ծառայությունները լիարժեքորեն չեն կարող մատուցվել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև DTRA գործակալության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետագա համագործակցության հեռանկարները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում