ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ցանկանում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպել մինչև տարեվերջ: Այս մասին այսօր հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ երկու երկրների նախագահների հանդիպման առաջնային նպատակն է՝ հստակեցնել երկու երկրների հավատարմությունը մադրիդյան սկզբունքների նկատմամբ:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ուղղված հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը, ապա բանախոսը դրանք բարձր է գնահատում, նկատելով, որ հակառակ դեպքում իրավիճակն ավելի լարված կլիներ: