Իտալիայի ժամանակակից արվեստի թանգարանում հավաքարարները սխալմամբ թափել են ինստալյացիան՝ կարծելով, թե այն աղբ է: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Ո՞ւր ենք մենք գնում պարելու այս գիշեր» անվանումը կրող արտ-ինստալյացիան՝ կազմված գինու դատարկ շշերի հավաքածուից և հատակին թափված կոնֆետներից, պատրաստել են միլանցի երկու հեղինակներ՝ Գոլդշմիդը և Քյարին:
Նշվում է, որ աշխատակիցները խոստացել են արագ վերականգնել ինստալյացիան: Թանգարանի տնօրեն Լետիցիա Ռագալյան հաստատել է, որ այն կվերականգնվի նախկինում արված լուսանկարների օգնությամբ:










































