Saturday, 06 06 2026
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Կարևորվել է ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած վայրագությունը Արփինե Հովհաննիսյանի դեմ էր ուղղված

Ուրբաթ՝ հոկտեմբերի 23-ի գիշերը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների վրա դիմակավորված անձանց կողմից տեղի ունեցած հարձակումը կազմակերպված է եղել, և այդպիսով փորձ է արվել մեսիջ ուղարկել արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին առ այն, որ նա չի տիրապետում ոլորտին և դժվար էլ կարողանա առաջիկայում գլուխ հանել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հարձակման ականատեսներից մեկը, ում անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում:

Ընդ որում, մեր զրուցակցի խոսքով՝ դատապարտյալների դեմ այդ արշավը կազմակերպված է եղել ՔԿՎ պետի գիտությամբ և հովանավորությամբ, ով, ի դեպ, նախարարի ամենահավանական թեկնածուն էր մինչ այն պահը, երբ Հովիկ Աբրահամյանին հաջողվեց Արփինե Հովհաննիսյանին առաջին պլան մղել:

Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալների նկատմամբ բռնությունների մասին առաջինն ահազանգեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը: Նա ուրբաթ օրը երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրել էր՝ տեղեկություն է ստացել, որ նշված ՔԿՀ-ի 6 -րդ մասնաշենք են գրոհել ՔԿՀ վարչության դիմակավորված աշխատակիցները և քարուքանդ արել խցերը, ինչից հետո կալանավորները պատուհաններից սկսել են անօգնական ճիչեր արձակել, շուրջ կես ժամ վայնասուն է եղել, դռներին են խփել: «Սա ահավոր մի իրավիճակ է՝ փակված մարդկանց հետ այսպես վարվել»,- գրել էր իրավապաշտպանը:

Այս արձագանքից հետո պատկան մարմինները շտապեցին հերքել տեղեկությունները, սակայն արձագանքները մեծ էին: Նախարարության և օմբուդսմենի գրասենյակի արագ արձագանքման ծառայությունից արձագանք և այցեր եղան կալանավայր:

Այնուհետև ՔԿՎ ղեկավար Արթուր Օսիկյանը ստիպված եղավ հանդես գալ պարզաբանմամբ, թե հարձակում չի եղել, այլ իրենք տեղեկություն են ստացել, որ խցերից մեկում անթուլյատրելի առարկաներ են պահվում, և իրենց պարտականությունն է եղել ստուգել և հայտնաբերել այդ առարկաները:

Նշենք, սակայն, որ մեր զրուցակցի պատմելով՝ դիմակավորված անձինք դատապարտյալների վրա հարձակվել են գիշերը՝ ժամը 22-23-ն ընկած հատվածում, և եթե ամբողջ խնդիրը խցերում միայն չթույլատրված առարկաներ փնտրելն էր, ինչպես Օսիկյանն էր ասել իրենց տեղեկություն ստացած դատապարտյալին, ապա ՔԿՎ աշխատակիցները դիմակավորված չէին լինի, այլ կմոտենային, կվերցնեին նրա հեռախոսը, ինչպես լինում է հաճախ, և ամեն ինչ այդքանով կավարտվեր:

«Դա ակնհայտ պրովոկացիա էր գիշերվա ժամին: Մոտ 20-30 դիմակավորված անձինք լցվեցին խցեր, ու ծեծուջարդը սկսվեց: Բայց դատապարտյալները շատ շուտ հասկացան դա ու դիտավորյալ աղմուկ բարձրացրեցին՝ հարվածելով խցերի դռներին և այլ առարկաների»,- ասաց մեր զրուցակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում