ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները օգտագործել են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Պալմիրա քաղաքի հնագույն սյուները երեք մարդու մահապատժի ենթարկելու համար: Այս մասին հաղորդում է թուրքական Daily Sabah պարբերականը: Մարդկանց կապել են սյուներին, ապա պայթեցրել դրանք:
Մեծ Բրիտանիայում տեղակայված սիրիական իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ զոհերին գրոհայինները ձերբակալել են Պալմիրայում և նրա մատույցներում:









































