Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Խարդախության մեջ կասկածվող ադրբեջանցի երգչուհու նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Ադրբեջանցի էստրադային երգչուհի Ռաքսանա Իսմայիլովայի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նրան մեղադրում են խարդախության մեջ: Այս մասին հայտնում է Vesti.az-ը՝ հղում անելով ոստիկանության Սուրախանիի շրջանային վարչությանը:

Ներկայում իրականացվում են նրա ձերբակալմանն ուղղված միջոցառումներ:

Երգչուհուն կասկածում են հանցավոր գործունեության 5 դրվագներում: Մասնավորապես, մի քանի տարի առաջ նա 5000 մանաթ է վերցրել (մեկ մանաթը համարժեք է մեկ եվրոյի) Բինագադինսկի շրջանի բնակչուհուց՝ խոստանալով օգնել նրա դստերը համալսարան ընդունվել: Խոստումը չի կատարվել, գումարն էլ հրաժարվել է վերադարձնել:

Տուժել է նաև քաղաքացի Վեյսովը, որին երգչուհին անցած տարվա գարնանը խոստացել է Գարադագսկի շրջանում աշխատանքի տեղավորել 8000 մանաթի դիմաց, սակայն խոստումը կրկին չի կատարել:

Մեկ այլ բնակչի նա իբր պատրաստվել է հողակտոր վաճառել և 4000 մանաթ է վերցրել, սակայն գնորդը հողակտորի փաստաթղթերը այդպես էլ չի ստացել:

Իսմայիլովայի դեմ քրեական գործ էր հարուցվել դեռևս 2012-ի սեպտեմբերին: Նրան բազմիցս ոստիկանություն են կանչել, սակայն նա չի հայտնվել: 2013-ի սկզբին երգչուհին իր ընտանիքով լքել է Ադրբեջանն ու տեղափոխվել Մոսկվա:

Նա մեկնաբանել է հետախուզման մեջ լինելու տեղեկությունը՝ ասելով, որ ինքը ցնցված է, քանի որ իրեն զրպարտել են: Ներկայում նրա փաստաբանը հայտարարություն է պատրաստում ԶԼՄ-ների համար:

Նշվում է, որ նրա քույրն ու մայրը նախկինում խնդիր են ունեցել օրենքի հետ: Նրանք Ադրբեջանից աղջիկներ են տարել Թուրքիա՝ նրանց ստիպելով այնտեղ մարմնավաճառությամբ զբաղվել: Երգչուհու մայրը դատապարտվել է պայմանական, իսկ քույրը՝ 2 տարվա ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում