Made-to-order անհատական պատվեր իրականացնող ծառայությունը թույլ է տալիս ընտրել կոշիկի գույնը, հումքը: Պատվիրատուին առաջարկվում է 64 տեսակի կաշիներից ընտրություն կատարել 8 տարբեր հումքից՝ յուրաքանչյուրը 8 գույնի: Կոշիկը բացառապես ձեռքի աշխատանք է լինելու և կարվելու է Իտալիայում, գրում է vedomosti.ru-ն:
Առայժմ ծառայությունն աշխատում է թեստային ռեժիմով, այդ պատճառով էլ Louis Vuitton-ը դեռ չի սահմանել պատվերների կատարման ժամկետը և ծառայության գինը:








































