Վերավաճառողները համացանցային աճուրդներում հազար անգամ բարձրացրել են ֆիլմի տոմսի արժեքը: Օռլանդո նահանգի քաղաքներից մեկում, օրինակ՝ չորս տոմսը վաճառվում է 10 հազար դոլարով, այն դեպքում, երբ նախնական գինը 75 դոլար է եղել: Վաճառքի ամենաժան գինը մեկ տոմսի համար 750 դոլար է, տեղեկացնում է telegraf.com.ua-ը:
Ամերիկյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ մի կին գնել է կինոթատրոնի մեկ շարքի տոմսերը, քանի որ հստակ չի իմացել, թե իր որդին որքան ընկերներ կբերի իր հետ: Ֆիլմը ռեկորդային գումար է հավաքել տոմսերի նախնական վաճառքից: Քննադատների կարծիքով՝ ֆիլմը համաշխարհային կինոթատրոններում կարող է հավաքել 2 մլրդ դոլար: You Tube-ում ֆիլմը գրանցել է 25 մլն դիտում:










































