Ուրուգվայի խորհրդարանի ստորին պալատը հաստատել է միասեռական ամուսնությունները օրինականացնող օրենքը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Փաստաթղթին կողմ է եղել 92, դեմ՝ 71 պատգամավոր: Ավելի վաղ այն հաստատվել է Վերին պալատի կողմից: Այժմ փաստաթուղթն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է նախագահ Խոսե Մուխիկայի ստորագրությունը, որը հայտնի է սեռական փոքրամասնությունների հանդեպ իր դրական վերաբերմունքով:








































