Լոնդոնի «Չելսի»-ի ղեկավարությունը փոխարինող է փնտրում թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Daily Mail-ի տեղեկությունների համաձայն՝ պորտուգալացի մասանգետի տեղը կարող են զբաղեցնել Գուս Հիդինկը կամ Կարլո Անչելոտին:
2009 թվականին Հիդինկը որոշ ժամանակ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնակատար է եղել՝ համատեղելով այդ աշխատանքը Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հետ:
Անչելոտին նույնպես գլխավորել է «արիստոկրատներ»-ին՝ 2009-2011 թվականներին: Նշվում է, որ «Չելսի»-ն մասնագետ է փնտրում, ով կգլխավորի ակումբը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Այնուհետև Լոնդոն կհրավիրվեն Խոսեպ Գվարդիոլան կամ Դիեգո Սիմեոնեն:







































