«Գրանդ-Հոլդինգի» սեփականատեր Հրանտ Վարդանյանը վերջերս Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում նոր գործարան է հիմնել: Ամիսներ առաջ էլ նա հայտարարել էր, թե Վրաստանում բիզնեսի համար լավ պայմաններ են ստեղծված` ակնարկելով, որ իր բիզնեսը կարող է տեղափոխել այնտեղ:
Ընդ որում, Հրանտ Վարդանյանը ՀՀ-ում սկսեց խնդիրների հանդիպել այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ լարված հարաբերությունների պատճառով նրա դեմ ճնշումներ սկսվեցին: Արդյունքում Վարդանյանն իր բիզնեսը տանում է Վրաստան և ՌԴ:










































