Չինաստանը գլխավորել է ամենից շատ 5-աստղանի հյուրանոցներ ունեցող երկրների վարկանիշը։ Չինաստանում ընդհանուր առմամբ կա բարձրագույն կատեգորիայի 2940 հյուրանոց, որոնք կազմում են հյուրանոցների ընդհանուր թվի 2 տոկոսը։ Այս մասին ասվում է Trivago զբոսաշրջային ծառայության հետազոտությունում՝ փոխանցում է Lenta.ru-ն։
Ցուցակում երկրորդ տեղում Թուրքիան է (800 5-աստղանի հյուրանոց), երրորդ տեղում՝ Մեքսիկան (670)։ Թոփ տասնյակում են Իտալիան, Հնդկաստանը, Հունաստանը, Իսպանիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և ՀԱՀ-ը։
Հետազոտությունում նշվում է, որ երկրների մեծ մասում 5-աստղանի հյուրանոցների թիվը չի գերազանցում հյուրանոցների ընդհանուր թվի 1 տոկոսը, սակայն Եգիպտոսում և ԱՄԷ-ում ցուցանիշը կազմում է 10 տոկոս։
Վարկանիշային աղյուսակի հեղինակները հստակեցնում են, որ Դուբայում տեղակայված է աշխարհում միակ 7-աստղանի հյուրանոցը՝ «Բուրջ Ալ-Արաբը»։









































