«Միլան»-ի դարպասապահ Դիեգո Լոպեսը հայտարարել է, որ հարգանքով է վերաբերում թիմի գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչի՝ իրեն պահեստայինների նստարանին թողնելու որոշմանը:
Ա Սերիայի շրջանակներում կայացած «Սասուլո»-ի դեմ հանդիպմանը «ռոսսոներիներ»-ի դարպասը պաշտպանում էր 16-ամյա Ջանլուիջի Դոնարուման:
«Ես, իհարկե, այդ խաղի հերոս չդարձա: Հանգիստ եմ և շարունակում եմ աշխատել: Այստեղ եմ արդեն 1.5 տարի: Այս ժամանակահատվածում 40 խաղ եմ անցկացրել «Միլան»-ի կազմում:
Տպավորություններն առաջին հերթին դրական են: Հարգում եմ մարզչի որոշումը, քանի որ հարգում եմ այս մեծագույն ակումբը»,-Premium Sports-ը մեջբերում է Լոպեսի խոսքերը:







































