Մայքլ Ֆասբենդերի գլխավոր դերակատարմամբ կեսագրական «Սթիվ Ջոբս» ֆիլմը լայն վարձույթի հանվելուց հետո առաջին հանգստյան օրերին վաստակել է 7,3 մլն դոլար: Այս մասին հայտնում է Variety-ն: Հոկտեմբերի 23-ին ավելի քան 2 000 կինոթատրոններում իր ընթացքը սկսած ֆիլմը չի ընդգրկվել նույնիսկ ամերիկյան բոքս-օֆիսի առաջին հնգյակում՝ փաստացի տապալվելով:
Հոկտեմբերի սկզբին սահմանափակ վարձույթում ֆիլմը հաջող է ընթացել, ուստի ենթադրվում էր, որ այն առաջին հանգստյան օրերին կվաստակի 20 մլն դոլարից ոչ պակաս:
«Սթիվ Ջոբսի» բյուջեն կազմել է 30 մլն դոլար՝ չհաշված մարքեթինգի և տարածման ծախսերը:









































