Որոշ նշաններ խոսում են այն մասին, որ սկսնակ երգիչ Ջասթին Բիբերը ջանում է նմանվել փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնին: Նրանց միջև զուգահեռներ դժվար է չանցկացնել: Երիտասարդ երգիչը նույնիսկ խոստովանել է, որ կրկնում է փոփ-կուռքի կարիերան:
Սեռական բաց շարժումները, բեմին հակագազով կամ դիմակով հայտնվելը դեռ ոչինչ, բայց երգիչն անցած շաբաթ Գերմանիայում հայտնվել է կապիկը ձեռքին. այս համեմատություններն արդեն անհանգստացնում են: Մայքլ Ջեքսոնի կյանքի ամենաողբերգական տարրերից մեկն այն էր, որ նրա տաղանդը կամաց-կամաց անցնում էր տարօրինակ արարքների ստվերի տակ. իրականությունից մեկուսացված լինելը, անհասկանալի և տարօրինակ վարքագիծը, կապիկների հանդեպ ունեցած սերը…
Եվ ինչո՞վ ավարտվեց այդ ամենը: Նրանով, որ Ջեքսոնը ժամանակից շուտ կյանքից հեռացավ, իսկ նրա կապիկները վանդակների մեջ հայտնվեցին: Շատ ուսանելի պատմություն է մի երիտասարդի համար, ով ցանկանում է ամեն ինչով նմանվել աստղին: Սակայն այս դասերը հասու չեն երիտասարդ և թեթևամիտ Բիբերի ուղեղին: Դրա մասին է խոսում նրա վարքագիծը: Երգիչը շատ գիտակցված է պատճենում աստղին՝ ուշադրություն չդարձնելով այն բոլոր տառապանքներին և խնդիրներին, որով լեցուն էին Մայքլ Ջեքսոնի վերջին տարիները:











































