Լոնդոնի «Տոտենհեմ»-ը Գարեթ Բեյլին փոխարինող է գտել, ում տրանսֆերը կգնի այն դեպքում, եթե Գարեթը լքի թիմը:
Goal. com-ը հայտնում է, որ լոնդոնյան ակումբը կարող է ձեռք բերել «Պորտու»-ի հարձակվող Ջեկսոն Մարտինեսի իրավունքները: «Տոտենհեմ»-ի ղեկավարները պատրաստ են 40 մլն եվրո վճարել կոլումբիացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարտինեսի ծառայություններով հետաքրքրված էին «Անժի»-ն և Դորտմունդի «Բորուսիա»-ն:





































