FEMEN շարժման անդամները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել են ստախոսության մեջ՝ Հանովերի ցուցահանդեսում նրա արած արտահայտության հետ կապված:
Հայտնի է, որ FEMEN-ի ակտիվիստուհիները, հայտնվելով Վլադիմիր Պուտինի և Անգելա Մերկելի առջև, սկսել են վիրավորել Պուտինին: Երբ Պուտինը և Մերկելը հեռացել են այդտեղից, ակտիվիստուիներին ձերբակալել է ոստիկանությունը:
Այնուհտև Պուտինն ասել է, որ այդ շարժումն իրեն դուր է գալիս, ինքը չի լսել իրեն ուղղված վիրավորանքները և նախօրոք տեղյակ է եղել ակցիայի մասին:
«Պուտինը ստում է, որ չի լսել իր հասցեին ուղղված վիրավորանքները, ինչպես նաև ստում է, որ նախօրոք տեղյակ է եղել ակցիայի մասին: Դրանով նա փորձում է բացատրել իր թիկնազորի անօգնականությունը: Նա ստում է նաև, որ ո՛չ վախեցել է, ոչ էլ՝ զայրացել: Սուտ է, որ իբր ակցիան դուր է եկել Պուտինին: Այլապես ինչո՞ւ է Կրեմլը պահանջում շարժման մասնակիցներին պատժել և Ռուսաստանի հեռուստաալիքներով զանգվածային հակաֆեմենական քարոզչություն է իրականացնում»,- ակտիվիստուհիների խոսքերը մեջբերում է Newsru.co.il-ը: