Քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Վարդան Օսկանյանն այսօր հերթով մոտենում էր Նոր Նորքի Ֆրիտյոֆ Նանսենի անվան այգում հանգստացող նորքեցիներին ու ձեռքով բարևում` ներկայանալով. «Ես Վարդան Օսկանյանն եմ, ճանաչո՞ւմ եք ինձ: ԲՀԿ-ն լավ ծրագրեր ունի, հույս ունենք` կաջակցեք»:
Տպավորությունն այնպիսին էր, որ ԲՀԿ-ն փորձում է խլել Րաֆֆի Հովհաննիսյանի «Բարևի հեղափոխությունը»:
Ինքը` Վարդան Օսկանյանը հրաժարվեց պատասխանել այս ամենի վերաբերյալ մեր հարցին:
Հանդիպման մանրամասները դիտեք տեսանյութում:








































