Օդանավեր կառուցող Boeing ամերիկյան ընկերությունն ավելի քան մեկ միլիարդ դոլար կներդնի Հարավային Կառոլինայում թողարկվող Boeing 787 Dreamliner-ի արտադրությունն ընդլայնելու համար: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Ինչպես նշել են ընկերության աշխատակազմում, Հարավային Կառոլինայի գործարանում լրացուցիչ ներդրումներն արտացոլում են ինքնաթիռների մեծ պահանջարկը բավարարելու ընկերության պատրաստակամությունը: Սպասվում է, որ առաջիկա 20 տարիների ընթացքում ավիաընկերությունն ամբողջ աշխարհի մակարդակով կստանա, ընդհանուր առմամբ, 34 հազար օդանավի պատվեր:














































