Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3.54 մլն ԱՄՆ դոլարի առք ու վաճառք` 418 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 418 դրամ:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեցին Կենտրոնական բանկից, արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.46-ով և արժի 418.31 դրամ:
Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 419-420 դրամով, գնում՝ 415-417 դրամով:










































