Վաշինգտոնում Սպիտակ տան շուրջ փողոցներում երթևեկությունը դադարեցվել է կասկածելի ավտոմեքենայի հայտնաբերման պատճառով: Այս մասին հայտնում է ամերիկյան NBC հեռուստաալիքը:
Գաղտնի ծառայության և ոստիկանության աշխատակիցները ուսումնասիրել են ԱՄՆ նախագահի նստավայրից ոչ հեռու կայանված մեքենաներից մեկը այն հաղորդագրությունից հետո, թե այնտեղ կարող է գտնվել վտանգ ներկայացնող սարք:
Խուզարկության ժամանակ ոչ մի կասկածելի բան չի հայտնաբերվել: Երթևեկությունն այդ շրջանում վերականգնվում է:






































