UCLA-ի (University of California, Los Angeles) ջրային պոլոյի համալսարանական թիմի հայազգի մարզիկ Հակոբ Քափլանյանը մեղադրվում է ուսանողուհու բռնաբարության մեջ: Նրա փաստաբանի խոսքերով՝ իր պաշտպանյալը ցանկանում է հաճախել դասերի և մտադիր է բողոքարկել կարգադրությունը, որն արգելում է նրան համալսարան հաճախել: Այս մասին հայտնում է Glendale News Press-ը:
18-ամյա Հակոբ Ջեքի Քափլանյանի փաստաբան Բերք Ագոփօգուլուի խոսքերով՝ տղան «միանգամայն անմեղ» է, և նրա ընտանիքը ցնցված է, նրանք ցանկանում են, որպեսզի հարցը կարգավորվի արդար և օպերատիվ կերպով:
Ջրային պոլոյի թիմի հարձակվող Քափլանյանին 200 հազար դոլար գրավի դիմաց ազատ են արձակել: Նա դատարանի առջև կկանգնի ապրիլի 25-ին:









































