Google համացանցային հսկան հայտարարել է Տեխաս նահանգում առաջին գերարագ համացանցային գծի՝ Google Fiber-ի թողարկման մասին: Տվյալների փոխանցման արագությունը կազմում է վայրկյանում 1000 մեգաբիթ:
«Մենք ուրախ ենք շարունակել նոր տեխնոլոգիաները ԱՄՆ ստեղծագործական և ձեռնարկատիրական հանրությունում՝ Օստինի տեխնիկական համագործակցության, ինչպես նաև Տեխասի համալսարանի հետ: Մենք վստահ ենք, որ գծի նոր հնարավորությունները թույլ կտան ժամանակ խնայել, ինչպես նաև կյանքի կոչել ամենազարմանալի գաղափարները»,- Google-ի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է ITAR-Tass-ը:
Ընկերությունը մտադիր է բոլոր ցանկացողներին ցանցին միացնել 2014-ին:







































