Խաղաղ բնակչության շրջանում զոհվածների թիվն Աֆղանստանում շեշտակի աճել է, ինչի մասին հայտարարել է ՄԱԿ-ի` մարդու իրավունքների ոլորտում Աֆղանստանի աջակցության գրասենյակի ղեկավար Ժորժետ Գանյոնը (Georgette Gagnon).
Իրավապաշտպանի տվյալներով, աֆղանական տարվա առաջին վեց ամսիների ընթացքում (սկսել է մարտի 21-ին) անցած տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատությամբ աճել է մոտ երկու անգամ: Աճել է երեխաների մահացության թիվը 55%-ով, եւ կանանց թիվը` 6%-ով: Գանյոնը նշել է, որ խաղաղ բնակչության մեծ մասը զոհվում է ահաբեկիչների գործողությունների արդյունքում: Մեկ երրորդով կրճատվել է ՆԱՏՈ-ի ռմբակոծություններից զոհվածների թիվը, ինչն ուղիղ կապ ունի այդ ռմբակոծությունների թվի կրճատման հետ: Այնուամենայնիվ, զոհվածերի ընդհանուր թիվը Աֆղանստանի ողջ տարածքում աճել է 31%-ով: