Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի շրջանակներում կայանալիք ՊՍԺ-ի դեմ խաղի նախօրեին «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան պատասխանել է լրագրողների հարցերին: Ֆուտբոլիստը նշել է, որ ՊՍԺ-ն հզոր թիմ է:
«Պետք չի թերագնահատել ՊՍԺ-ն: Այն հիանալի թիմ է, որի կենտրոնական գծում բավականին հզոր ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Իհարկե, «Բարսելոնա»-«Միլան» հակամարտությունները տարբերվում են կատալոնական ակումբի և ՊՍԺ-ի դիմակայություններից:
ՊՍԺ-ի դեմ պետք է զգույշ խաղալ: Ավելի լավ կլինի, եթե կարողանանք հնարավորություն չտալ նրանց գրոհներ կազմակերպել և ստիպենք միայն պաշտպանվել»,- նշել է Ինյեստան:







































