Հետազոտությունները ցույց են տվել, որ առատաձեռնությունն օգտակար է ոչ միայն հոգեկան, այլև ֆիզիկական առողջության համար: Բացի այդ, այն բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը, ինչպես նաև նպաստում հաջողությանը: Ուորթոնի համալսարանի փորձագետները պնդում են, որ առատաձեռնությունը նպաստում է արվեստի զարգացմանը և կարիերայի առաջխաղացմանը: Այսպիսով, եթե աշխատավարձի մի մասն օգտագործվի բարեգործական նպատակներով, ապա եկամուտն ավելի ու ավելի կմեծանա: Այս մասին հաղորդում է Raut-ը:
Փորձաքննություններից մեկը ցույց է տվել, որ առատաձեռնության միջոցով եկամուտը կարելի է բարձրացնել 400 տոկոսով: Մարդկանց մեծամասնությունը, ովքեր միմյանց օգնելու մեծ հակում ունեն, կարող են դա ծառայեցնել իրենց: Օրինակ՝ ավելի հոգատար բժիշկները 45 տոկոսով ավելի հաճախորդներ ունեն, քան ոչ այնքան հոգատարները:










































