ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դուստրը՝ Չելսին, չի բացառել, որը կարող է զբաղվել քաղաքականությամբ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, 33-ամյա Չելսին վերջին ժամանակներս գնալով ավելի ակտիվ դեր է խաղում հոր կրթական նախագծում, որը ստեղծվել է համաշխարհային առաջնորդների նոր սերունդ պատրաստելու համար:
Չելսիի խոսքերով՝ իրեն տատիկն է համոզել զբաղվել քաղաքականությամբ: Աղջիկը նաև հայտարարել է, որ աջակցելու է մորը՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, եթե վերջինս որոշի մասնակցել ԱՄՆ-ի 2016թ. նախագահական ընտրություններին:
«Ես ուրախ եմ, որ ապրում եմ քաղաքում, նահանգում և երկրում, որտեղ աջակցում են իմ քաղաքապետին, իմ նահանգապետին, իմ նախագահին, սենատորներին և ներկայացուցիչների պալատի անդամներին»,- ասել է Չելսին:
Նրա իսկ խոսքերով՝ եթե իրեն թվա, որ կարող է էական բան անել և կարևոր ներդրում ունենալ, ինքն իրեն կտա այդ հարցը և ստիպված կլինի պատասխանել դրան:
Այժմ Չելսի Քլինթոնն աշխատում է NBC News հեռուստաընկերությունում՝ որպես հատուկ թղթակից:










































