Մենտավեյ արշիպելագի Սիբերուտ կղզու շուրջ 10 հազար բնակիչ ջրհեղեղի հետևանքով զրկվել է տանիքից՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Դեռ 6 օր առաջ սկսված ու մինչ օրս չդադարող հորդառատ անձրևները հունից հանել են գետերը ու ջրհեղեղի առաջացման պատճառ դարձել կզու 4 շրջաններում: Դրա հետևանքով արշիպելագում խափանվել է էլեկտրամատակարարումը՝ հայտարարել է աղետի հետևանքների վերացման վարչության պաշտոնական ներկայացուցիչ Էլիսա Սիրիփարանգը:
Սիբերուտում նաև բռնկվել է գրիպի համաճարակ: Արշիպելագում երեկվանից 10 օրով հայտարարվել է արտակարգ դրություն:









































