Թայվանական CTi Cable լրատվական հեռուստաալիքի աշխատակիցները սխալմամբ եթեր են հեռարձակել տեսաշար, ինչպես նաև ենթագրեր, որոնցում հաղորդվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ի մահվան մասին: Այս մասին փոխանցում է LifeNews-ը:
Շփոթության փաստը խորապես վրդովեցրել է հասարակությանը: Հաղորդավարուհին սկսել է ցավակցության խոսքեր հղել թագուհու հարազատներին: Ենթագրում գրվել է՝ «Անգլիայի թագուհին հեռացավ, մենք կտխրենք նրա համար»:
Այն բանից հետո, երբ տեսանյութը հայտնվել է բազմաթիվ գործակալությունների լրատվական ժապավեններում, թայվանական հեռուստաալիքի ներկայացուցիչները ներողություն են խնդրել, նաև կադրերը հեռացրել են իրենց ինտերնետային էջից;
Միևնույն ժամանակ թաիլանդական Channel 5 հեռուստաալիքի նրանց գործընկերները Թետչերի լուսանկարը շփոթել են ամերիկյան դերասանուհի Մերիլ Սթրիփի հետ:












































