Ընկերությունների FairSearch խումբը, որի մեջ մտնում են Microsoft-ը, Nokia-ն, Oracle-ը, Expedia-ն և մի շարք այլ ՏՏ ընկերություններ, դիմել է Եվրահանձնաժողովին՝ Google ընկերության կողմից Android օպերացիոն համակարգի հաշվին բջջային ծառայությունների ու գովազդի շուկայի անբարեխիղճ մրցակցությունն ու մենաշնորհը վերացնելու խնդրանքով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով FairSearch-ի հաղորդագրությանը:
FairSearch-ի ներկայացուցիչ Թոմաս Վինյեի կարծիքով՝ Google-ն իր բջջային հարթակը կիրառում է որպես «տրոյական ձի»՝ տրամադրելով այն անվճար այդ համակարգով սարքեր արտադրողներին, սակայն պահանջելով, որ Google-ի առցանց ծառայությունների հետ աշխատանքի համար հավելվածը տեղադրվի էկրանի առավել տեսանելի հատվածում:
Strategy Analytics-ի վիճակագրության համաձայն՝ 2012-ի չորրորդ եռամսյակում աշխարհում վաճառքի դուրս բերված սմաթֆոնների 70 տոկոսն աշխատում է Android համակարգով:






































