Չակ Հեյգելը ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում ընտրվելուց հետո առաջին անգամ աշխատանքային այց կկատարի Իսրայել: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, նրա հիմնական նպատակը Մերձավոր Արևելքում համագործակցության ամրապնդումն է:
Գործակալության տվյալներով՝ այցը ծրագրված է ապրիլի 21-23-ը:
Հեյգելն ու նրա իսրայելցի գործընկեր Մոշե Այալոնը, որը նույնպես վերջերս է զբաղեցրել պաշտպանության նախարարի պաշտոնը, անցած ամիս հեռախոսով քննարկել են ապագա այցի ծրագիրը:
Ներկայում Իսրայելում է գտնվում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Առաջիկայում նա պետք է հանդիպի երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ և քննարկի Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին ու պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր։








































