Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղից առաջ հայտարարեց, որ արդեն որոշել է, թե հարձակվողներից ով պետք է խաղադաշտ դուրս գա մեկնարկային կազմում:
«Ես արդեն որոշել եմ, թե հարձակվողներից ում պետք է դուրս բերեմ խաղադաշտ, բայց ոչինչ չեմ ասի այդ մասին: Ուրախ եմ, որ նրանք երկուսն էլ գրավեցին «Գալաթասարայ»-ի դարպասը: Իգուաինը նաև ֆանտաստիկ գոլ խփեց «Լևանտե»-ի դեմ խաղում:
Մեր հարձակվողները մրցաշրջանի ամենպատասխանատու պահին վստահ են իրենց ուժերին: Իգուաինն ու Բենզեման գերազանց մարզավիճակում են»,- հայտարարել է Մոուրինյոն:





































