– Այսօր ապրիլի 24-ն է Հայաստանում, ի՞նչ եք ուզում ասել ձեր հայրենակիցներին:
– Այս օրը շատ կարևոր է բոլոր հայերի համար: Սա 1915 թ. ցեղասպանված հայերի հիշատակի օրն է:
– Դուք ասում էիք, որ Պերեսը կզգա ձեր ուժը: Կարծում եք՝ նա զգա՞ց դա:
– Կարծում եմ` նա մինչև հիմա զգում է: Այսուհետ բոլորը կզգան իմ ուժը:
– Ավելացնելու բան ունե՞ք:
– Ես ուզում եմ շնորհակալությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր սատարում են ինձ: Եվ ես ուզում եմ իմ ողջույնը հղել բոլոր հայերին:






































