Եգիպտոսի իշխանությունները որոշել են ազատ արձակել անցած շաբաթ Կարմիր ծովում կալանված Comr բեռնանավը, որում զենք և զինամթերք էր հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով Եգիպտոսի անվտանգության ուժերի աղբյուրին:
Նշվում է, որ նման որոշում է կայացվել դեռևս անցած շաբաթ օրը, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն երկուշաբթի: Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ նավը պատկանում է միջազգային անվտանգության ընկերության, և որ փոխադրվող զենքը նախատեսված է պաշտպանական նպատակների համար:
Հիշեցնենք, որ հինգշաբթի Եգիպտոսի առափնյա պահպանության աշխատակիցները Կարմիր ծովում զենքով ու զինամթերքով բեռնված նավ էին կալանել: Տոգոյի դրոշի ներքո նավարկող բեռնանավը, որը դուրս էր եկել իսրայելական Էյլաթ նավահանգստից, շարժիչի անսարքության հետևանքով կանգ էր առել Եգիպտոսի ափից 28 կմ հեռավորության վրա:










































