Քիչ առաջ «Մենք ենք տերը մեր երկրի», «Բարև Հայաստան», «Իշխանությունը թույլ է, և մենք միասին ենք», «Ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո միասնության մեջ է» պաստառներով Ազատության հրապարակ եկան Երևանի տարբեր համալսարաններից մի խումբ ուսանողներ: Նրանք այսօր դասադուլ են արել և եկել Ազատության հրապարակ՝ մասնակցելու Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությանը։ Ուսանողներն այս պահին հրապարակի մեջտեղում հաղթական կոչեր են վանկարկում:
Ժողովուրդը վանկարկում է «Րաֆֆի»։ Հրապարակն այնքան էլ մարդաշատ չէ, սակայն մարդկանց հոսքը շարունակվում է։
Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությունը դեռ չի մեկնարկել:









































