Սերբ-խորվաթական սահմանին մի քանի հազար միգրանտների կուտակում է առաջացել, քանի որ Խորվաթիան նրանց թույլ չի տալիս երկիր մտնել: Այս մասին հայտնում է RТS հեռուստաընկերությունը:
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ սահմանին արգելափակված է միգրանտներով մոտ 50 ավտոբուս, որոնցից մոտ 3000-ն անցած գիշերն անցկացրել են անցակետում անձրևի տակ: